Նորագավիթում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. կան տուժածներ

Baxvel e

  Մայիսի 11-ին՝ ժամը 16:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հրաչյա Մ․, ծնված 1996 թ․) բախվել է ճանապարհի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի երկու ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Ձեզ կհետաքրքրի...