Սարի թաղում բախվել են «Opel»-ը և «ԶԻԼ»-ը, վերջինս փլուզել է քարե պարիսպը, կա վիրավոր

Opel ZIl

Մայիսի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմանում Դավիթ Բեկի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Սարի թաղի կալցևոյում», բախվել են «Opel» և «ԶԻԼ» մակնիշների ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով «ԶԻԼ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, փլուզել շինության պարիսպը և մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

Ձեզ կհետաքրքրի...