34.3 միլիոն մարդ ծայրահեղ աղքատության մեջ կհայտնվի. ՄԱԿ. Al Jazeera
ՄԱԿ-ը կանխատեսել է, որ կորոնավիրուսի համավարակի պայմանններում համաշխարհային տնտեսությունն այս տարի կկրճատվի 3.2 տոկոսով: Սա ամենակտրուկ նվազումն է 1930-ականների Մեծ ճգնաժամից ի վեր՝ գրում է Al Jazeera-ն:
ՄԱԿ-ի հավաստմամբ՝ նման պայմաններում 34.3 միլիոն մարդ կհայտնվի ծայրահեղ աղքատության մեջ՝ հիմնականում Աֆրիկայում:
ՄԱԿ-ի տարեկան զեկույցի համաձայն՝ COVID-19-ի պատճառով առաջիկա երկու տարիներին համաշխարհային տնտեսությունը կկորցնի մոտ 8.5 տրիլիոն դոլար: