Պարետատունը մոտ ապագայում հանելու է եղած սահմանափակումները

Paretatuny

  Ազգային ժողովում պարետատան առաջիկա անելիքները ներկայացնելիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հանրային տրանսպորտը լիարժեք վերագործարկվելու է մայիսի 18-ին։ Նույն օրը վերաբացվելու են նաև առևտրի կենտրոններն ու հանրային սննդի կետերը՝ փակ հատվածներում,  մայիսի 25-ից հանրային և՛ փակ, և՛ բաց վայրերում դիմակներ կրելը պարտադիր կլինի։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ կանոնները խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից։

Ձեզ կհետաքրքրի...