Այսօր գրություններ կհասցեագրեմ իրավապահ մարմիններին, այդ թվում՝ Տաթեւիկ Ռեւազյանի մասին գրառման հետ կապված

Revazyan

 Ատելության խոսքի դեմ պայքարի հարցում իրավապահ մարմինների գործունեության սկզբունքները և քրեական քաղաքականության ուղղությունները հասկանալու, ճիշտ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու նպատակով այսօր համապատասխան գրություններ կհասցեագրեմ իրավապահ մարմիններին, այդ թվում՝ կապված Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին երեխայի մասին գրառման հետ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Հատուկ նշում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու, ինչպես նաև պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու կամ քաղաքացիների միջև հարաբերություններում վերջիններիս պաշտպանելու իրավասություն:

Երեկվա իմ հայտարարությունը նպատակ ուներ ևս մեկ անգամ ընդգծել ատելության խոսքի՝ արատավոր երևույթի բացարձակ անթույլատրելիությունը: Այդպիսի արատավոր երևույթներն ուղղակի պետք է ի սպառ բացառվեն, որոնք, ցավոք, ստանում են լայն տարածում ու դա առաջացնում է վտանգավոր հետևանքներ, դա բազմապատկում է վիրավորանքն ու ատելությունը»,-գրել է Թաթոյանը:

Հիշեցնենք, ավելի վաղ Թաթոյանը մեկ այլ գրառում էր կատարել՝ դատապարտելով Տաթեւիկ Ռեւազյանի եւ նրա դստեր մասին ատելության խոսքով արված գրառում:

Ատելության խոսքի դեմ պայքարի հարցում իրավապահ մարմինների գործունեության սկզբունքները և քրեական քաղաքականության…

Опубликовано Arman Tatoyan Среда, 20 мая 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...