Մայիսի 19-ին մահացել է ՊԲ զինծառայող

Zincarayox

 Մայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վերքից մահացել է ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հենրիկ Սամսոնի Արամյանը:

 Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

[Թարմացում] ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ զինծառայողը ժամկետային էր, կոչումով շարքային, վնասվածքը ստացել է գլխի շրջանում։

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ձեզ կհետաքրքրի...