Կորոնավիրուսի հետ կապված միջոցառումներին մինչ օրս տրամադրվել է 2.4 մլրդ դրամ, որ կատաստրոֆիկ փոքր գումար է

bardzr ashxatavardz

 Կորոնավիրուսի հետ կապված միջոցառումներին մինչ օրս տրամադրվել է 2.4 մլրդ դրամ. այսօր ասուլիսին առողջապահության ոլորտի կատարած ծախսերին անդրադարձավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 Նրա խոսքով՝ հատուկ բացված հաշվի վրա փոխանցվել է 1.98 մլրդ դրամ, եւս 2.15 մլրդ ստացվել է պետական բյուջեից, եւս 1.42 մլրդ կստանանք 4 մլրդ 540 միլիոն դրամ: «Փաստացի ծախսը կազմել է մոտ 2.4 մլրդ դրամ, եւ ես սա համարում եմ շատ փոքր թիվ, կատաստրոֆիկ փոքր թիվ նման լայնածավալ միջոցառման համար, որովհետեւ տարբեր գնահատականններով մեր երկրին մինչեւ տարեվերջ անհրաժեշտ է լինելու 300 մլն դոլար»,- ասաց նա:

 Այս ծախսերի մեջ շինարարությանն է տրամադրված 752 մլն դրամ, որից արդեն վճարված է 464 մլն դրամը. այն ծախսվել է բժկական կենտրոնների շինարարության վրա, որ 1-2 ամսվա ընթացքում բերվել են այս վիճակին:

Բժշկական սարքերին տարբեր միջոցներից՝ վարկերից, նվիրատվություններից եւ պետբյուջեից միասին վերցված, մինչ օրս տրամադրվել է, եւ կծախսվի 1.6 մլրդ դրամ, որից մատակարարված է 492 մլն դրամի սարքավորում, սպասվում է 970 մլն դրամի, եւ 164 մլն դրամի մրցութային փուլերում գտնվող գնումներն են:

Շրջանառվում են լուրեր բժիշկների՝ շատ բարձր աշխատավարձերի մասին՝ դիտարկումը զայրացրեց Թորոսյանին. «Կարանտինային գոտում աշխատող բժիշկներն իրենց կյանքն ու առողջությունն են դրել զոհասեղանին եւ պիտի ստանան բարձր աշխատավարձ»,- ասաց նա՝ առաջարկելով այս դիտարկումն արած լրագրողին միանալ այդ թիմին եւ եւս ստանալ բարձր աշխատավարձ:  

Հաջորդիվ հարց էր բժիշկների՝ իրենց վարձատրությունից դժգոհ լինելու մասին. «Բժիշկների հետ կնքվում են պայմանագրեր իրենց աշխատավարձի վերաբերյալ, դրանից զատ էլ լինում են պարգեւավճարներ, որ գուցե որոշ մարդկանց պատկերացումներում չտեղավորվեն, բայց դրանք ավելի քան պատշաճ են իրենց կատարած աշխատանքի համար, եւ այդ աշխատանքը շարունակական է: Հնարավոր է՝ մի բժշկի այսօր տրվի x պարգեւավճար, մյուսին՝ վաղը»,- ասաց Թորոսյանը:

 

 

 

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...