Հանրային քննարկման են ներկայացվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը

Hanrayin qnnarkum

 Հանրային քննարկման են ներկայացվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը

‼️ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել իր կողմից մշակված տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության համապարփակ բարեփոխմանն ուղղված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը՝ https://www.e-draft.am/projects/2502 :

Առաջարկվող նախագծերով տարբերակվել են հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթները՝ սահմանելով դրանց բնորոշ առանձնահատկությունները, իրավախախտման վարույթի մասնակիցները, նրանց իրավունքների ու պարտականությունների ծավալը, վարույթի հարուցման առիթները: Նախատեսվել է իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու առիթները նախնական ստուգման ենթարկելու ընթացակարգ և վարույթ հարուցելու հիմքերի բացակայության պայմաններում հարուցումը մերժելու հնարավորություն, ինչպես նաև իրավախախտման վարույթի ժամկետը անհրաժեշտության դեպքում եռամսյա ժամկետով երկարաձգելու հնարավորություն: Նախատեսվել է նաև հանձնաժողովի թղթակցությունը վարույթի մասնակիցներին էլեկտրոնային եղանակով հանձնելու ընթացակարգ, ապրանքների գների վերահսկման նպատակով շարունակական մշտադիտարկումներ իրականացնելու հնարավորություն, տուգանքների կիրառման առավել արդյունավետ մեխանիզմ, սահմանվել է բանակցային ուժեղ դիրքի չարաշահման արգելք և այլն:

Բոլոր շահագրգիռ անձինք իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև ս.թ. հունիսի 4-ը Իրավական ակտերի նախագծերի միասնական 🌐www.e-draft.am կայքի միջոցով, ինչպես նաև կարող են ուղարկել հանձնաժողով՝📧 info@competition.am :

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողով

Ձեզ կհետաքրքրի...