Ծաղկաձորում լայն թափով ընթանում են 74,7 մլն դրամ արժողությամբ ասֆալտապատման աշխատանքները. Կոտայքի մարզպետ
Մեր համայնքներում ճանապարհաշինական ոլորտում աշխույժ եռուզեռ է:
➡️Ծաղկաձոր քաղաքում լայն թափով ընթանում են Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկած 74,7 մլն դրամ արժողությամբ, 0,7 կմ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:
➡️Այս պահին բարեկարգվում և ասֆալտապատվում է համայնքի Վ. Հարությունյան փողոցը:
➡️Հիշեցնեմ, որ աշխատանքների մի մասն իրականացվել էր նախորդ տարի:
➡️Ի դեպ, 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսում ենք Ծաղկաձորում իրականացնել նաև ներհամայնքային մի շարք փողոցների, մայթերի վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքներ՝ շուրջ 96.6 մլն դրամ արժողությամբ:
#Լավ_լուրեր?Մեր համայնքներում ճանապարհաշինական ոլորտում աշխույժ եռուզեռ է:➡️Ծաղկաձոր քաղաքում լայն թափով ընթանում են…
Опубликовано Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan Четверг, 21 мая 2020 г.