Թրամփը պատմել է, թե երբ է սկսել ընդունել մալարիայի դեմ դեղամիջոցը. РИА Новости
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մալարիայի դեմ կիրառվող «Հիդրոքսիքլորոքին» դեղամիջոցը սկսել է ընդունել այն բանից հետո, երբ Սպիտակ տանը հայտնաբերվել էր կորոնավիրուսի երկու դեպք՝ գրում է РИА Новости-ն:
«Ես հավատում եմ այդ դեղամիջոցին: Ես այն ընդունել եմ այն ժամանակ, երբ Սպիտակ տան երկու աշխատակիցների թեստավորումը դրական արդյունք էր տվել: Կարծում եմ՝ հավանաբար, լավ միտք էր այն ընդունելը»,- հայտնել է ԱՄՆ նախագահը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ դեղամիջոցն ընդունել է երկու շաբաթ: