Աֆրոամերիկացու սպանությունից հետո Սպիտակ տան դիմաց բախումներ են եղել իրավապահների և ցուցարարների միջև. CNN
ԱՄՆ-ում ի խումբ ցուցարարներ գիշերը հավաքվել են Սպիտակ տան դիմաց՝ Մինեապոլիսի ոստիկանության ձեռքից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո: Այս մասին հայտնում է CNN-ը:
Ցուցարարների և Սպիտակ տունը շրջապատող մետաղական պատնեշների մոտ ծառայություն իրականացնող իրավապահների միջև բաժումը մի քանի ժամ է տևել:
Նշվում է որ ցուցարարները խոսքեր են վանկարկել ի պաշտպանություն հանգուցյալ Ջորջ Ֆլոյդի և բարձրաձայն հակակրանք էին արտահայտում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ: Բողոքի ցույցերը սկսվել են տեղական ժամանակով 22:00-ին և հանդարտվել առավոտյան 03:30-ի սահմաններում:
radio aurora