Այս եզակի ստորաբաժանման հմուտ զինծառայողները ռազմավարական և մարտավարական առաջադրանքների կատարման համար կստեղծեն առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ Զինված ուժերի համար մեծ պահանջարկ ունեն
ՀՀ պաշտպանության նախարարությունը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը 2019 թվականի սեպտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցելու «1991 ստորաբաժանման» շրջանակում։
Այս եզակի ստորաբաժանման հմուտ զինծառայողները ռազմավարական և մարտավարական առաջադրանքների կատարման համար կստեղծեն առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ Զինված ուժերի համար մեծ պահանջարկ ունեն:
FAST հիմնադրամը հայտարարել է «1991 ստորաբաժանման» 2-րդ նախապատրաստական դասընթացի դիմումների ընդունելություն։ Դասընթացն ապահովում է մրցակցային կրթության հնարավորություններ զորակոչի ենթակա տղաների համար։ 6-ամսյա անվճար դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որի շնորհիվ նրանք առավել պատրաստված կլինեն ծառայության անցնել «1991 ստորաբաժանում»-ում։
Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է 2020 թվականի հունիսի 8-ը։
Մանրամասներն այստեղ` https://www.fast.foundation/program/300
Հարցերի դեպքում գրել՝ 1991.ai@fast.foundation էլեկտրոնային հասցեին
Հ.Գ. լուսանկարներն արխիվային են` մինչև covid-19
#շտապեքդիմել ՀՀ պաշտպանության նախարարությունը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) և «Հայ Տեք»…
Опубликовано Shushan Stepanyan Четверг, 4 июня 2020 г.