Մեր մարզի համայնքների ղեկավարներին առաջարկել եմ.

arajarkner

 Հիմք ընդունելով համավարակով պայմանավորված՝ մեր հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը և կորոնավիրուսային հիվանդության վարակակիրների թվի աճը, ինչպես նաև առաջնորդվելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հանձնարարականով՝ մեր մարզի համայնքների ղեկավարներին առաջարկել եմ

հնարավոր բոլոր դեպքերում բացառել համայնքի տարածքում մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները, կենդանի ժողովները և հավաքները, իսկ դրա անխուսափելիության դեպքում թույլ տալ դրանց անցկացումը նվազագույն թվաքանակով մարդկանց մասնակցությամբ՝ մասնակիցների միջև նվազագույնը 1.5 մետր սոցիալական հեռավորություն պահպանելու պարտադիր պայմանով
համայնքի տարածքում իրականացնել բնակչության իրազեկում՝ կապի բոլոր հնարավոր միջոցների կիրառմամբ՝ բարձրախոսային (ստացիոնար և շարժական) սարքերով, հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, համացանցային կապով ու հեռախոսակապով, այդ թվում՝ նաև բջջային կապի կարճ հաղորդագրությունների (sms) միջոցով:

Հարգելինե՛րս,

📌այլևս պետք է ընդունել և հասկանալ, որ մեր սոցիալական, անձնական պատասխանատվության թերացմամբ կամ բացակայությամբ նպաստում ենք ոչ միայն այս ճգնաժամի խորացմանը, այլ ավելի դժվարացնում նաև համավարակի դեմ պայքարող բոլոր օղակների խնդիրներն ու աշխատանքը:

➡️Ուստի, դրսևորելով հանրային լուրջ վերահսկողություն և սոցիալական բարձր պատասխանատվություն, կարող ենք շատ ավելի վաղ և արդյունավետ հաղթահարել համավարակով պայմանավորված առկա սպառնալիքները։

➡️Եվս մեկ անգամ խնդրում եմ՝ դրսևորել պատասխանատվության բարձր նիշ և գիտակցել, որ յուրաքանչյուրիցս է կախված ոչ միայն մեր, այլ նաև դիմացինի կյանքն ու առողջոթյունը:

Ձեզ կհետաքրքրի...