Ֆրանսիան այսօր ԵՄ-ին առաջարկելու է Շենգենյան գոտու ներսում հուլիսի 1-ից.

Fransia

Ֆրանսիան այսօր առաջարկելու է Եվրամիության անդամ երկրներին հուլիսի 1-ից բացել Շենգենյան գոտու ներքին սահմանները:

Այս մասին, ինչպես հաղորդում է ТАСС-ը, հինգշաբթի օրը հայտարարել է Եվրոպական և արտաքին գործերի նախարարին առընթեր պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը:

«Ֆրանսիան ուրբաթ օրը Եվրամիության Ներքին գործերի խորհրդի նիստի ժամանակ, որն անցկացվելու է որպես Եվրոպայի ներքին գործերի նախարարության ղեկավարների տեսակոնֆերանս՝ հանդես կգա առաջարկով՝ հուլիսի 1-ից բացել Շենգենյան գոտու սահմանները»,- ասել է Լեմուանը՝ ելույթ ունենալով BFM հեռուստաալիքի եթերում:

Նա նշել է, որ սահմանները բացելու համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք. «Մենք կարող ենք արձանագրել, որ Շենգենյան գոտում արդեն կա տեսակետների համընկնում՝ կապված այն հսկողության վերացման հետ, որը մտցվել է մինչեւ հունիսի 15-ը»,- ասել է պետքարտուղարը՝ հավելելով, որ անդամ պետությունների երեք քառորդը հավատարիմ է այդ մոտեցմանը:

Լեմուանը նշել է, որ քննարկվելու են նաեւ այն միջոցառումները, որոնք կարող են իրականացնել Շենգենյան գոտուց դուրս գտնվող երկրները. «Հուլիսի 1-ին դեռ մոտ մեկ ամիս կա, դա մեզ թույլ կտա լավ պատրաստվել: Հնարավոր է՝ կազմվի այն երկրների ցուցակը, որոնք ներդնելու են վերահսկողության որոշակի միջոցառումներ կամ սահմանափակումներ՝ կապված համաճարակի ներկայիս մակարդակի հետ»,- ասել է նա:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...