Փաշինյանի կարծիքով՝ պետք է փոխվի պաշտոնյաների աշխատավարձերի նկատմամբ վերաբերմունքը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ քաղաքացին պետք է ցանկանա, որ կոռուպցիոն բուրգի առկայությունը բացառող որակյալ պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկանհաշվետվության նախնական քննարկմանը՝ տեսակով միացմամբ:
Խոսելով պետական բյուջեի նկատմամբ հանրության ընկալման փոփոխություններից վարչապետը նաև ասաց. «Վերջին 1.5 տարվա քննարկումների համատեքստում պետք է էական փոփոխություն տեղի ունենա նաև պետական պաշտոնյաների աշխատավարձերի և նրանց կատարվող վճարումների վերաբերմունքի համատեքստում: Այն պայմանով և պայմանավորվածությամբ, որ մենք բացառում ենք Հայաստանում կոռուպցիոն բուրգի առկայությունը՝ ՀՀ քաղաքացին պետք է ցանկանա, պահանջի, պետք է պատրաստակամ լինի, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ»,-ասաց Փաշինյանն ու դա համարեց պետականություն ունենալու կամքի արտահայտություններից մեկը:
Նա համեմատություն արեց. «Մեր ընտանիքի կարիքները հոգալիս ի՞նչ ենք ուզում, ուզում ենք, որ դրանով զբաղվի լա՞վ բժիշկ, թե՞ վատ բժիշկ»:
Փաշինյանի խոսքով՝ եթադրենք այն 1 մլրդ դրամը, որով պետք է ֆինանսավորվի պետական բարձրաստիճան պաշտոնյաների, դատավորների աշխատավարձը, որպես գումար Հայաստանի Հանրապետության 3 մլն քաղաքացիների կյանքում ոչինչ չի կարող փոխել, բայց այդ գումարով որակյալ պաշտոնյաների, որակյալ ծառայողների վարձելը և ներգրավելը ՀՀ քաղաքացիների կյանքում շատ էական բաներ կարող է փոխել:
Աննա Գրիգորյան