ՌԴ ընկերության տնօրենը Ադրբեջանին երկակի նշանակության արտադրանք վաճառելու համար կաշառք է տվել․ Коммерсантъ

kasharq

Մոսկվայում քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, որոնք մեղադրվում են Ադրբեջանին երկակի նշանակության արտադրանք վաճառելու թույլտվության փաստաթուղթ ստանալու նպատակով 4,5 մլն ռուբլու չափով կաշառք տալու մեջ։

Այս մասին հայտնում է “Коммерсантъ” պարբերականը։

Ըստ քրեական գործի, Нижегородское Авиационное Общество ընկերության գլխավոր տնօրեն Վասիլի Կլեպալովը 4,5 մլն ռուբլի է տվել Առևտրի և արդյունաբերության նախարարության ռազմատեխիկական համագործակցության բաժնի պետ Ռիզվան Գայրբեկովին, որպեսզի վերջինս Ադրբեջանին երկակի նշանակության արտադրանք մատակարարելու թույլտվություն տրամադրի։

Կլեպովը կաշառքը տրվել է միջնորդավորված՝ երրորդ անձի՝ ՌԴ ռազմատեխնիակական համագործակցության հարցերով դաշնային ծառայության օտարերկրյա երկրների հետ համագործակցությամբ զբաղվող վարչության պետ Սերգեյ Գարմաշի միջոցով։

Սկզբից Կլեպակովը Գարմաշին փոխանցել է 2 մլն ռուբլի, ապա ևս 2,5 մնլ ռուբլի։ Գայրբեկովը արդեն գումարը ստացել է Գարմաշի աշխատասենյակում:

Ըստ Нижегородское Авиационное Общество ընկերության կայքի՝ ընկերությունը զբաղվում է ռազմական տեխնիկայի և սպառազինության մշակմամբ և վերանորոգմամբ (պլաների և կից ռադիոլոկացիոն և հիդրոհամակարգերի վերանորոգմամբ), ուղղաթիռների և ինքնաթիռների ագրեգատային համակարգերի, հանգույցների արտադրությամբ, պատվանդանների (постамент) վրա ինքնաթիռների մոնտաժմանբ և տեղադրմամբ , օդային բարձիկների արտադրությամբ։

Նշենք, որ դեռ 2019-ի հոկտեմբերին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Դաղստան–Ադրբեջան սահմանին ձերբակալել էր մի խումբ անձանց, որոնք փորձել էին ապօրինի ռազմական միջոցներ և գումար արտահանել դեպի Ադրբեջան։ Գործակալությունը նաև տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, որ խոսքը ոչ մեծ զինտեխնիկայի մասին է։

 

razm.info

Ձեզ կհետաքրքրի...