ՃՏՊ․ ավտոմեքենան կողաշրջվել է, վարորդը մնացել է ավտոմեքենայի տակ

ka zoh

Հունիսի 7-ին, ժամը 01:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի 7-րդ փողոցում՝ պոլիկլինիկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան կողաշրջվել է, վարորդը մնացել է ավտոմեքենայի տակ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռոբերտ Է., ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի սյուներին և տներից մեկի պարսպին և կողաշրջվել։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի դին տեղի ուժերով դուրս է բերվել կողաշրջված ավտոմեքենայի տակից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Ձեզ կհետաքրքրի...