Այս պահին մեկուսացված է 73 քաղաքացի. Արցախ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի: Նրանք ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել էին:

➡️ Ընդհանուր առմամբ, առողջացել է 43 քաղաքացի:

🛌Կորոնավիրուսի ախտորոշմամբ և քրոնիկ հիվանդություններ ունեցող 2 պացիենտի վիճակը շարունակում է ծանր մնալ:

➡️ Այս պահին մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1224 է:

Ձեզ կհետաքրքրի...