Գիշերը քնում են, առավոտը մտածում են էլ ինչ մունդռիկություններ անեն…Անդրանիկ Քոչարյանի կոշտ արձագանքը

ax ayd mundriknery

Հիմա մունդռիկությունների ժամանակը չի, որովհետև էդ էլեկտորատը չկա։

Եւ պարոն Ծառուկյանին շատ շատերը միշտ ցանկացել են տեսնել իրենց կողքը, Բարգավաճ Հայաստանին, որովհետև դիտել են ԲՀ-ն որպես ֆինանսական ռեսուրս, որովհետև քաղաքական դաշտում՝ պարլամենտում նա ներկայացված է երկրորդ քաղաքական մեծությամբ ուժն է։

Չեմ բացառում, որ Բարգավաճի փեշերից շատ կախվածներ կան, սկսած Ռոբերտ Քոչարյանի ցանկություններով, վերջացրած առողջ և ոչ առողջ ուժերից, որովհետև իրենք իրենցով, ըստ էության, որևէ միավոր չեն ներկայացնում։

Որպես կանոն, քաղաքական քարտեզը նայելուց հետո, սկսում են թակել պարոն Ծառուկյանի առանձնատան դռները և ասել՝ արի մեզ փրկի։ Բայց փրկության խնդիր չկա, որովհետև փրկությունը գտնվում է քաղաքական համակարգի մեջ, Եւ քաղաքական համակարգի առողջացման մեջ։

Իշխանությունը, ըստ էության, լիարժեք ձևավորվել է, լավ կլինի, որպեսզի ընդդիմությունն էլ լիարժեք ամուր ոտքերով կանգնի մեր երկրի հարթակում։

Ձեզ կհետաքրքրի...