Արման Սարգսյանը Գավառի արյունալի դեպքերից հետո ինքն իրեն պարգևատրել է «Սխրագործության համար» մեդալով

medal

 Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, NEWSPRESS.am-ի տեղեկություններով, ինքն իրեն պարգևատրել է «Սխրագործության համար» մեդալով:

Եվ այստեղ հետաքրքրականն այն է, որ նա դա արել է Գավառի արյունալի դեպքերից հետո: Թե հատկապես ինչպիսին են եղել անձամբ իր և ոստիկանների սխրագործությունները, երբ նրանց ներկայությամբ վրեժխնդրություն է տեղի ունեցել՝ մտել են հիվանդանոց ու կոկորդներ կտրել, միայն Արման Սարգսյանին է հայտնի: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նա պաշտոնից հեռանալուց առաջ, ինքն իրեն պարգևատրել է նաև զենքով: 

Հիշեցնենք, որ Արման Սարգսյանը ոստիկանապետի պաշտոնում փոխարինեց Վալերիյ Օսիպյանին: Նա 2019 թվականի սեպտեմբերի 19-ին նշանակվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար։ 2020 թ մարտի 19-ին արդեն նշանակվեց ոստիկանապետ և աշխատանքից ազատվեց այս տարվա հունիսի 8-ին. նրան փոխարինեց Վահե Ղազարյանը:

Ձեզ կհետաքրքրի...