Արշակունիների դամբարան Աղցքում (Արագածոտն)

Arshakuniner

Արշակունիների դամբարան Աղցքում (Արագածոտն)

Աղցք (Աղձք) գյուղը գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգում (այժմ Արագածոտնի մարզում)։

Այն հայտնի է IVդ. կեսերին կառուցված դամբարանով, ուր ամփոփված են հեթանոս և քրիստոնյա հայ Արշակունի թագավորների աճյունները։

Պահպանվել է խաչաձև հատակագիծ ունեցող քարաշեն երկհարկանի գետնափոր դամբարանի ստորերկրյա մասը (երկարությունը՝ 3,75մ, լայնությունը՝ 2,65մ, բարձրությունը՝ 2,60մ)։

Արևմտյան մուտքի երկու կողմերի և ուղղանկյուն խորշերի ճակատների քարերը ծածկված են քրիստոնեական վաղ շրջանի զարդաքանդակներով (առյուծ, շուն, եղջերու, վարազ, այծյամ, ցուլ և այլն)։

 

Գոռ Կարապետյան

Ձեզ կհետաքրքրի...