Ադրբեջանցիք կորոնայով հիվանդների և կոնտակտավորների՝ հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել. Սամվել Մարտիրոսյան

tvyalner

 Ադրբեջանցիք կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել` մոտ 3500 մարդ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: 

«Հ․Գ․ Խնդրում եմ, ինձանից ցուցակները մի խնդրեք, դրանք պարունակում են անձնական տվյալներ:

Հ․Հ․Գ․ Ավել բան դեռ չգիտեմ, հաքերը ասում ա, որ մեյլ ա կոտրել ԱՆ-ից, բայց դե ինչ կուզի կասի:

Հ․Հ․Հ․Գ․ Որքանով ա հավանական, որ սա իրական տվյալներ են, այլ ոչ հորինած։ Երևի թե, իրական են, նման են իրականին, բայց դե մինչև չստուգվի, պարզ չի լինի։

Որն է սրա վտանգը։ Անձնական տվյալների տարածումը միշտ վտանգ է։ Բացի դրանից, բժշկական գաղտնիքի բացահայտում է, որը կարող է բերել այդ մարդկանց դեմ հանրային լարվածության։ Եվ, մենք նաև չգիտենք, թե էլ ինչ տվյալների արտահոսք կարող է եղած լինի»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը։

Ձեզ կհետաքրքրի...