Պեկինում կրկին հայտարարվել է կարանտին
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում COVID-19-ի նոր բռնկում է սկսվել։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ քաղաքի իշխանությունները բոլոր ձեռնարկություններին ստիպել են աշխատողներին 14-օրյա կարանտինի ուղարկել։
Ըստ South China Morning Post պարբերականի՝ վիրուսի էպիկենտրոն է դարձել Պեկինի մեծածախ շուկաներից մեկը, որտեղ կորոնավիրուս է հաստատվել 79 հոգու մոտ։ Չինաստանի փոխվարչապետ Սուն Չունլանը հայտարարել է, որ վիրուսի տարածման վտանգը շատ մեծ է՝ հաշվի առնելով շուկայի մեծությունը, խտությունը և այնտեղ մարդկանց ելումուտի ինտենսիվությունը։
Շուկան զբաղեցնում է 107 հեկտար տարածք և սնունդ է մատակարարում Չինաստանի հյուսիսային շրջաններին։
Մինչև վարակի նոր բռնկումը Պեկինում արդեն 55 օր կորոնավիրուսի նոր դեպքեր չէին արձանագրվել։
auroranews.am