Խոշոր ու շղթայական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. բախվել են Infiniti, 4 Mercedes, Toyota Corolla, Toyota Camry, Toyota Vitz, 3 Opel և Daf ավտոմեքենաները

Shghtayakan

Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի  Պռոշյան ի գյուղի վարչական տարածքում՝  դեպի Երևան ընթանալիս բախվել են Infiniti, 4 Mercedes, Toyota Corolla, Toyota Camry, Toyota Vitz, 3 Opel և Daf  մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:  Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը: Վթարների փատով Մ. Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Դեպքի վայրում հավաքված վարորդներն ասում էին,  որ  վթարների պատճառը  մառախուղն է եղել: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 

shamshyan.com

Ձեզ կհետաքրքրի...