«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհը կայծակի հետեւանք է. նախարարի խոսնակ

Xosrov

Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհը կայծակի հետեւանք է:

«Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խաչաձոր» տեղամասում:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցների և ԱԻՆ հրշեջ փրկարարների աջակցությամբ հրդեհը հանգցվել է երեկոյան ժամը 20:00-ին, որի բռնկման պատճառը եղել է կայծակը: Մոտավորապես այրվել է 4,5 հեկտար տարածք (գիհու նոսրանտառ):

Իրավիճակը ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ: Ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ:

Լուսանկարում այն ծառն է, որին հարվածել է կայծակը»,- գրել է Գրիգորյանը։

Ձեզ կհետաքրքրի...