Առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն. Նաիրի Սարգսյան

Nairi

Հակաճգնաժամային 20-րդ միջոցառման շրջանակում առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն: Այս անգամ յուրաքանչյուրին կտրվի 68.000 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից: Ծրագրի բյուջեն 2.5 միլիարդ դրամ է:
Աջակցությունը ստանալու դիմումն արդեն հասանելի է https://dimum.ssa.am/ կայքում:

Գումարը փոխանցվելու է բացառապես շահառուների բանկային քարտերին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
Գրառմանը կից ներկայացված է ծրագրում ընդգրկված ոլորտների ցանկը, աշխատակիցների թիվը  և տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչները.

1) (I55) Հանրային սնունդ — 22157 աշխատակից (ռեստորան, սրճարան, բար և այլն)
2) (I56) Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ – 6010 աշխատակից
3) (N79) Զբոսաշրջային ծառայություններ – 2464 աշխատակից
4) (R93.1) Սպորտի բնագավառում գործունեություն — 2066 աշխատակից (սպորտային ակումբներ, լողավազաններ և այլն)
5) (P85.1) Նախադպրոցական կրթություն – 1040 աշխատակից
6) (R92.00.1) Խաղատների գործունեություն — 1039 աշխատակից (այս ոլորտի աշխատակիցներին աջակցությունը տրվում է առաջին անգամ, գործունեությունը պարետի որոշմամբ արգելված է)
7) (R93.2) Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն – 924 աշխատակից (բիլիարդ, բոուլինգ, սեղանի թենիս, զիփլայն և այլն)
8) (P85.5) Կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում – 341 աշխատակից (նաև վարորդական դպրոց, հաշվապահական, օտար լեզուների և համակարգչային դասընթացներ)
9) (N77) Ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ – 283 աշխատակից
10) (M74.2) Լուսանկարչության բնագավառում գործունեություն – 235 աշխատակից
11) (R90) Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն – 226 աշխատակից
12) (J59.14.0) Կինոթատրոնների գործունեություն — 140 աշխատակից

 

Հակաճգնաժամային 20-րդ միջոցառման շրջանակում առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական…

Опубликовано Nairi Sargsyan Суббота, 20 июня 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...