«Հավատս չի գալիս երդվում եմ… լուրջ չի գալիս ,որ դրա համար կարողա ինչ-որ մարդիկ սենց պայքարեն»
Դերասան Սոս Ջանիբեկյանը գրում է .
«Հավատս չի գալիս երդվում եմ… լուրջ չի գալիս ,որ դրա համար կարողա ինչ-որ մարդիկ սենց պայքարեն….
Ախր լավ սենց «ֆիլմեր» նկարողը կամ նախաձեռնողը կամ ում ուղեղում փայլատակել ա նման ֆիլմ իրականացնելու գաղափարը ,մտնու՞մ նայումա ,որ 1000 հոգի քաղաքացին նույննա չի խափվում նման ֆիլմերից և 1000ից այնուհետև հանդիպած 1ֆեյք , փողով պրոֆիլը, ինչ որ ապուշ բաներա գրում :
Բայց ապրեք, շատ չոր կողն եք է, սենց որ գնա….
լավ ասենք վերցրեցիք իշխանությունը , ի՞նչ եք անելու:
Թազուց վարի եք տալու սաղ , էլի 2 հարգանի շենքերի դեմը կոպեկներով թույլտվություն եք տալու ,որ մի հատ զզվելի բարձր նորակառույց սարքվի:
Վարորդական իրավունքը 80.000 առնվի:
ճանապարհերը սարքելու գումար բյուջեյից դուրս գրվի , բայց ճանապարները տենց էլ քանդած մնա:
Ինչ որ մեկի քրոջ կամ քավորի տղեքը իջնեն քաղաք ում ուզեն խփեն , բերետետավորներն էլ իրանց միանան:
Կարմիրի տակ մի հատ պոռճ լակոտ անցնի , ոստիկանը կանգնացնի , ոստիկանի վրա գոռա ,ոստիկանը չեստ տա գնա:
Մեկի քրտինքով հաց վաստակելու ստեղծած «օբյեկտ»ը , ինչ որ մեկը գնա ուժով վերցնի:
Մեր տատեր պապերի հասանելիք թոշակին հատկացված գումարները տեսնենք դաունթաունում որպես շենք:
Մեկը մի քիչ Ձեր սրտով չպահի , թիկնապահները էնքան ծեծեն մեռնի:
Ինչ որ կառույցների և շինությունների թույլտվությունները կոռուպցիոն ճանապարհով ստանան և Երեվան քաղաքի մաման լացացնեն:
Լուրջ մասնագիտական պաշտոնները զբաղեցնեն անուսում բարեկամները:
Մեր փողերով սիրածներ պահեք:
Ոչ մեկ չկարանա էն բիզնեսն անի ,որը Ձեզ խանգարումա :
Իրար քավոր սանիկով, սաղ փողերը երկրի վերցնեք , նենց քեֆ անեք , որ ժողովուդը էդ քեֆից այնուհետև մի տարի սոված մեռնի:
մի հատ սիգնալի համար էնքան խփեք մարդուն, որ տանեն վերակենդանացման բաժին:
զինվորին հատկացված փողերը ուտեք
պետությունն ինչ ունի կոպեկներով ծախեք էդ փողերն էլ ուտեք:
մեծ թագավորություններում ապրեք Ձեր ընգերներով ,ընտանիքներով, սանիկներով , իսկ 8 հոգանոց ընտանիքը մի հատ դոմիկում սովից մեռնի:
իրարից հարկ չվերցնեք,բայց հացի բուտկին էնքան քամեք փակվի:
սովորածին տեղ չտաք, ձեր աֆերիստ ,բիջ բարեկամին գործի ընդունեք:
զինվորը առանց փանփուշտ և առանց բածինկա կռվի տանկերի դեմ , դուք չալաղաջները բերաններդ 6,8- ի տակ փորերներդ ռեստորանում տանեք էս կոմ էն կոմ:
ով էլ հանկած ձեր դեմ դուրս գա փողոց ոստիկկաներին ասեք .«իէ արա հլը էս ոչխարների դուխին նայի , սրանք տեղը չեն բերում , հլը գռցրեք թո սրանից հետո պուտտ չանեն»:
….և այսպես մինչ լույս կթվարկեմ , ախր սա գիտենք ,տեսել ենք,վախեցել ենք գուցե, ձեն չենք հանել , սակայն ՏԵՍԵԼ ԵՆՔ…
իսկականի՞ց գաք ,ավելի դաժան ,ժողովրդից վրեժ լուծելով ,որ հեղափոխություն արեց , դնեք նորից հալածեք, իրոք էդ ե՞ք ուզում, արտագաղթը 2 անգամ շատանա , բոլորը փախչեն
հավատս չի գալիս երդվում եմ… լուրջ չի գալիս ,որ դրա համար կարողա ինչ-որ մարդիկ սենց պայքարեն» :