ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով

Korona

 Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աբովյանը նշեց, որ ախտանշաններ չունի, սակայն թեստի պատասխանը դրական է:

«Կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է: Ախտանշաններ չունեմ, ինքնազգացողությունս լավ է: Հիմա ինքնամեկուսացած եմ»,- ասաց Աբովյանը:

Մինչ այս պահը կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնել են Ազգային ժողովի 5 պատգամավորներ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գևորգյանը և Վիկտոր Ենգիբարյանը և ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Նորայր Շողիկյան

Ձեզ կհետաքրքրի...