Լիոնել Մեսսին կլքի Բարսելոնան
Իսպանական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին ընդհատել է բանակցությունները թիմի հետ նոր պայմանագրի շուրջ և մտադիր է լքել ակումբը 2021 թվականին: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն ՝ հղում անելով Cadena SER ռադիոկայանին:
Ըստ աղբյուրի, 33-ամյա արգենտինացին հիասթափված է լրատվամիջոցների կողմից տարածված լուրերից, թե ինքը թիմում կոնֆլիկտների նախաձեռնողն է:
Հիշեցնենք, որ Իսպանական լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ ֆուտբոլիստը կապ ունի այս տարվա հունվարին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի պաշտոնանկության հետ:
radio aurora