Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել, թե ինչպես է օրը սկսում է հայկական ձեւով

Aleqsis

Թեեւ գործարար, Reddit եւ Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ-ում է մեծացել, ցանկացած հարմար իրավիճակում հիշեցնում է իր հայկական արմատների մասին։ Ալեքսիսը լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես է սկսվում իր աշխատանքային օրը։ Կադրում երեւում է հայկական սուրճը, որը գործարարը վայելում է՝ հիանալով հայկական ավանդական գորգով։

Օհանյանը հայկական գորգերի մեծ երկրպագու է։ Նա ավելի վաղ դստեր համար հայկական գորգ էր գնել։ «Հայկական է (Ես գորգի մասին եմ խոսում, որը դստերս՝ Օլիմպիայի համար գնել եմ Հայաստան կատարած վերջին այցելությանս ժամանակ։ Այս գորգը գործված է այն ոճով, որով գորգեր էին արտադրում Արեւմտյան Հայաստանի այն տեղանքում, որտեղ ծնվել է իմ տատիկը։ Ցեղասպանությունից հետո նրա ընտանիքին քիչ բան է մնացել, այնպես որ սա նոր-հին ընտանիքի ժառանգությունն է)»,- նշել էր Ալեքսիսը։

news.am

Ձեզ կհետաքրքրի...