Էդուարդ Աղաջանյանը հայց է ներկայացրել 168.am-ի դեմ
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «զրպարտություն համարվող տեղեկատվությունը հերքելու և բարոյական վնասի փոխհատուցման» պահանջով հայց է ներկայացրել 168.am լրատվական կայքի դեմ:
Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը հայտարարում է, որ ստանձնել է 168.am-ի շահերի պաշտպանությունը:
«Դատական գործի հետագա մանրամասների մասին կխոսեմ առաջիկայում:
Մամուլի և խոսքի ազատությունը ժողովրդավարության առաջին կոմպոնենտներից է և այն պետք է մշտապես երաշխավորված լինի»,- գրել է փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում։
auroranews.am