Աձնագրային և վիզաների վարչություն ստորաբաժանումներում պետք է բացառվեն կոռուպցիոն դրսևորումները. խորհրդակցություն
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանը։
Նա նշել է, որ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը պետք է կտրուկ բարելավվի։ Բոլոր աշխատակիցների թիվ մեկ խնդիրը քաղաքացիներին բարձորակ ծառայություն մատուցելն է. ստորաբաժանում մտնելուց անմիջապես հետո պետք է պարզել քաղաքացու այցի նպատակը, ուղղորդել, լինել բարեհամբույր:
Վարչության պետը շեշտել է, որ ստորաբաժանումներում պետք է բացառվի կոռուպցիոն դրսևորման փորձն անգամ։ Իսկ նման հակաօրինական գործունեությամբ զբաղվողները կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության։
Հանձնարարվել է համավարակի օրերին խստորեն պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոններն ու Պարետի որոշումները, բացառել քաղաքացիների կուտակումները։