Այսօր մի խումբ ընկերներով այցելել ենք մեր մարտական ընկերոջ՝ Արթուր Օհանյանի շիրիմին. Արայիկ Հարությունյան

YNkeroj shirimin

Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր մի խումբ ընկերներով այցելել ենք մեր մարտական ընկերոջ՝ Արթուր Օհանյանի շիրիմին և ծննդյան 45-ամյակի առթիվ հարգանքի տուրք մատուցել:

Արթուրը 3-րդ մոտոհրաձգային գումարտակի 9-րդ վաշտի հրամանատարն էր, ով հայտնի էր «Փոքրիկ» մականունով: Բայց այն ոգին, որ Արթուրն էր կրում, ոչ միայն հզոր էր, ալյև՝ վարակիչ: Նրա անմիջական հրամանատարությամբ տղաները սխրանքներ էին գործում: Իսկ մարտերի մեծ մասն առաջնորդում էր չապաքինված վերքերով:

Արթո՛ւր ջան, կյանքիդ թելը կտրվեց, երբ դեռ 20 տարեկան էիր, երբ դեռ չէիր հասցրել ամուսնանալ ու վայելել ընտանիքի ու զավակի բերկրանքը: Բայց քո տեսակն անմահ է մեր շարքերում, քանի որ գենիդ կրողը քեզ ծնած հայ ժողովուրդն է:

Հիշատակդ անմար է մեր սրտերում…

Հ.Գ.

Այսօր իմ հրամանագրով Արթուր Օհանյանը հետմահու պարևատրվեց «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով:

Իմ հրամանագրով Արթուր Օհանյանը հետմահու պարևատրվեց «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով

Սիրելի ՛ հայրենակիցներԱյսօր մի խումբ ընկերներով այցելել ենք մեր մարտական ընկերոջ՝ Արթուր Օհանյանի շիրիմին և ծննդյան 45-ամյակի առթիվ հարգանքի տուրք մատուցել:Արթուրը 3-րդ մոտոհրաձգային գումարտակի 9-րդ վաշտի հրամանատարն էր, ով հայտնի էր «Փոքրիկ» մականունով: Բայց այն ոգին, որ Արթուրն էր կրում, ոչ միայն հզոր էր, ալյև՝ վարակիչ: Նրա անմիջական հրամանատարությամբ տղաները սխրանքներ էին գործում: Իսկ մարտերի մեծ մասն առաջնորդում էր չապաքինված վերքերով: Արթո՛ւր ջան, կյանքիդ թելը կտրվեց, երբ դեռ 20 տարեկան էիր, երբ դեռ չէիր հասցրել ամուսնանալ ու վայելել ընտանիքի ու զավակի բերկրանքը: Բայց քո տեսակն անմահ է մեր շարքերում, քանի որ գենիդ կրողը քեզ ծնած հայ ժողովուրդն է: Հիշատակդ անմար է մեր սրտերում…Հ.Գ.Այսօր իմ հրամանագրով Արթուր Օհանյանը հետմահու պարևատրվեց «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով:

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Вторник, 21 июля 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...