4 ահազանգ. Քաջազնունու փողոցի սուպերմարկետի մոտ դանակներով զինված քաղաքացիներ են վիճաբանում

Danakner

Հուլիսի 21-ին՝ ժամը 20.20-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն րոպեների տարբերությամբ 4 ահազանգ է ստացվել։ Հայտնել են, որ Քաջազնունու փողոցի սուպերմարկետի մոտ դանակներով զինված քաղաքացիներ են վիճաբանում:

Քիչ անց ոստիկանությունում ստացվել են նաև հիվանդանոցային ահազանգեր։ Թիկունքի կտրած-ծակած վերքով հիվանդանոց բուժօգնության էր տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, իսկ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով 86-ամյա մի տղամարդ տեղափոխվել էր մայրաքաղաքի մեկ այլ հիվանդանոց։

Ոստիկանությունում հնչած առաջին ահազանգից րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում է եղել։ Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժածները վնասվածքները ստացել են ժամը 20.15-ին Քաջազնունու փողոցի 8-րդ շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Ոստիկանների արդյունավետ և օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է նաև տղամարդկանց դանակահարած անձի ինքնությունը. Երևան քաղաքի 25-ամյա բնակիչ է եղել։ Ժամը 21.20-ին նա հայտնաբերվել է Կրիվոյի փողոցում և հասակակից մեկ այլ երիտասարդի հետ բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Կասկածվողի մոտ ոստիկանները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

25-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

Ձեզ կհետաքրքրի...