Ալիևը ամոթալի անհաջողության պատասխանատվությունը բարդում է ռազմական ղեկավարության վրա
Ադրբեջանը փորձում է ծածկել պաշտպանության նախարարության հետքերը, որն իրեն թույլ տվեց ոչ ադեկվատ և աբսուրդ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի դեմ, այն է՝ հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին: Այդ սպառնալիքները հանգեցրին համաշխարհային հանրության սուր քննադատությանը՝ գրում է infoteka 24-ը:
«Փորձելով արդարանալ՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ Ադրբեջանի ՊՆ դիրքորոշումն ԱԷԿ-ի վերաբերյալ չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը: Փաստորեն, նախագահի օգնականը հաստատում է Ադրբեջանի ռազմաքաղաքական շրջանակում տիրող լիակատար անհամաձայնությունն ու քաոսը: Նրա խոսքերից կարելի է ենթադրել, որ պաշտպանության նախարարությունը գործում է ինքնուրույն՝ այլ նախարարություններից և գերատեսչություններից մեկուսացված:
Ենթադրվում է, որ այս կերպ Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատար Ալիևը փորձում է իրեն հեռու պահել Տավուշում տեղի ունեցած վերջին ամոթալի անհաջողություններից և ամբողջ պատասխանատվությունը բարդել ռազմական ղեկավարության վրա: Ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս ՊՆ շարքերում նոր հրաժարականներ են սպասվում:
1lurer.am