Հրաժարական է ներկայացրել Առինջ համայնքի ղեկավարը

Arinji ghekavar

ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը` տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը:

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի դիմումը՝ Առինջ համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի լիազորությունները:

Արտահերթ նիստի ընթացքում ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել Կոտայքի մարզպետին:

Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։

Հիշեցնենք, որ Գագիկ Սարգսյանը Առինջ համայնքը ղեկավարում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի»,- նշված է մարզպետարանի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ հունիսի 14-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Առինջի համայնքապետարանի պաշտոնատար անձանց վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ համայնքի հողերն ապօրինի օտարելու կապակցությամբ:Արդեն հունիսի 26-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ բացահայտվել է Առինջ համայնքին շուրջ 4 միլիարդ դրամ եկամտի հնարավորությունից զրկելու դեպք: Հունիսի 19-ին Քննչական կոմիտեն մեկ այլ քրեական գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրել Առինջ համայնքի ղեկավարին:

📌 Հրաժարականի դիմում է ներկայացրել Առինջ համայնքի ղեկավարը▶ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ավագանուն հրաժարականի…

Опубликовано ՀՀ Կոտայքի մարզպետարան Четверг, 23 июля 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...