Մակրոնը Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներով

Fransia

Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Կիպրոսի նախագահներ Էմանուել Մակրոնի և Նիկոս Անաստասիադեսի հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են Կիպրոսի Հանրապետության և Ֆրանսիայի միջև էներգետիկ և պաշտպանության ոլորտում համագործակցության, երկկողմ հարաբերությունների, Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի սադրանքների, ինչպես նաև ԵՄ առաջնահերթությունների հետ կապված հարցեր:

Հունական City Times պորտալի համաձայն, Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիության համար լուրջ սխալ կլինի չպատասխանել Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի սադրանքներին և ցանկանում է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր խախտել են Հունաստանի և Կիպրոսի ծովային տարածքը:

Եվրամիությունն արդեն իսկ որոշակի պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի դեմ՝ կապված արևելյան Միջերկրական ծովում հորատման հետ, բայց Մակրոնը նշել է, որ խախտումները դադարեցնելու համար լրացուցիչ պատժամիջոցներ կպահանջվեն:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...