ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՍԵՎԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ (921 Թ.)

Chakatamart

Հայոց ռազմական պատմության էջերից.

ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՍԵՎԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ (921 Թ.)

921 թ. հայոց թագավոր Աշոտ Երկաթը Սևանի ճակատամարտում ընդամենը 70 հայ նետաձիգով պարտության է մատնում Յուսուֆ ամիրայի Բեշիր զորապետի մեծաքանակ զորքին։ Ճակատամարտը տեղի է ունենում Սևանի կղզու արևելյան լճափին: Հայոց փոքրաթիվ ջոկատը թագավորի գլխավորությամբ 11 նավակով հարձակվում է Սևանի կղզում ափհանված Բեշիրի զորքի վրա: 10-րդ դ. հայոց պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին նշում էր, որ հայ նետաձիգների արձակած նետերից գրեթե յուրաքանչյուրը խոցում էր իր թիրախին, հավելելով.

«Հայերը նշան էին առնում առավելապես Բեշիրի զինվորների աչքերը, այդպիսով նրանցից շատերը միական մնացին, շատերն էլ ծանր վիրավորվեցին։ Եվ թշնամին, չկարողանալով դիմադրել ծովակից տեղացող մահաբեր տարափին, սարսափահար փախչեց»:

Այնուհետև հաղթահարելով թշնամիների դիմադրությունը՝ Աշոտ Երկաթը վերականգնում է Բագրատունյաց թագավորության սահմանները։ Խիզախության և կորովի համար Աշոտ Բ ստացել է «Երկաթ» մականունը։

Հայոց ռազմական պատմության էջերից.ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՍԵՎԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ (921 Թ.)921 թ. հայոց թագավոր Աշոտ Երկաթը…

Опубликовано Gevork Nazaryan Суббота, 25 июля 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...