Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Նաիրա Մխիթարյանի լիազորությունները

datavor

ԲԴԽ որոշմամբ՝ դադարեցվել են Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով:

«Բարձրագույն դատական խորհուրդը դռնփակ նիստում, քննության առնելով արդարադատության նախարարի՝ «ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2020 թվականի հունիսի 11-ի թիվ N64-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետով, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով, այսօր՝ հուլիսի 27-ին, հրապարակեց ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը:

Այսպիսով, Խորհուրդը որոշեց՝ արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ բավարարել՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Որոշումը ստորագրվել է Խորհրդի նախագահ Ռ. Վարդազարյանի, Խորհրդի անդամներ՝ Գ. Բեքմեզյանի, Ա. Հայկյանցի, Հ. Հովհաննիսյանի, Մ. Մակյանի, Լ. Մելիքջանյանի, Ա. Մխիթարյանի, Վ. Քոչարյանի և Ս. Չիչոյանի կողմից:

Ա. Հայկյանցը և Ա. Մխիթարյանը պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ ներկայացրել են նաև հատուկ կարծիք»,- տեղեկացնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Թե կարգապահական ինչ խախտում է արել դատավորը, ԲԴԽ-ն չի մանրամասնում:

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն 2020 թվականի ապրիլի 2-ի նիստում, բավարարելով արդարադատության նախարարի միջնորդությունը, Նաիրա Մխիթարյանին հայտարարել էր խիստ նկատողություն:

Մխիթարյանը դատավոր էր նշանակվել 2017 թվականի հունիսի 1-ին:

⚖️ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԴԱՏԱՎՈՐ ՆԱԻՐԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ…

Опубликовано Բարձրագույն դատական խորհուրդ The Supreme Judicial Council of RA Понедельник, 27 июля 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...