Առինջ համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար նշանակվեց
Առինջ համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար նշանակվեց
Այսօր Առինջի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին ներկայացրեցի համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հայկ Մկրտչյանին:
➡️Հիշեցնեմ, որ ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը, ով համայնքը ղեկավարում էր 2002 թվականից:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի դիմումը՝ Առինջ համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի լիազորությունները և օրենքով սահմանված կարգով դիմել ինձ:
Ներկայացնելով համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հայկ Մկրտչյանին՝ իմ գործուն աջակցությունը հայտնեցի նրան։
➡️Առինջ համայնքում օրենքի և իրավունքի գերակայության երաշխավորումն առաջնային հրամայական եմ դիտարկում և վստահ եմ, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ևս կիսում է այդ մոտեցումը: Շատ կարճ ժամանակ անց առինջեցին իր կյանքում ու գործունեության ոլորտում կզգա այդ փոփոխությունը:
➡️Առինջ համայնքում խնդիրները բազմաթիվ են. ապօրինի հողազավթումերից մինչև ջրագծերի ու փողոցների նորոգում: Բայց օրենքով առաջնորդվելու և քաղաքացու կյանքում դրական փոփոխոթյուններ բերելու վստահ հանձնառությամբ քայլ առ քայլ կլուծենք կյանքի որակի վրա էական ազդեցություն ունեցող բոլոր խնդիրներն այս կարևորագույն և գեղեցիկ համայնքում:
Բարի ընթացք:
?Առինջ համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար նշանակվեց Այսօր Առինջի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և…
Опубликовано Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan Вторник, 28 июля 2020 г.