Էդմոն Մարուքյանի ահազանգի հետքերով. հրավառություն կատարած անձը հայտնաբերվել է

Maruqyan

Հուլիսի լույս 30-ի գիշերը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հրավառության տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ հրավառությունն անհանգստացրել է ամբողջ թաղամասին։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի բաժինների, ինչպես և Երևան քաղաքի ռազմական ոստիկանության ծառայողները համատեղ միջոցառումներ են ձեռնարկել՝ պարզելով, որ Ծարավ Աղբյուրի փողոցում հրավառությունը կատարել է Արմավիրի մարզում բնակվող 58-ամյա մի տղամարդ։ Նա հայտնաբերվել ու ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Եվս մեկ անգամ պահանջում ենք, որ խստագույնս պահպանեք համակեցության կանոնները և գիշերային ժամերին չիրականացնեք հրավառություն։

Ձեզ կհետաքրքրի...