500 կգ կոկաինով գերբեռնված թեթև օդանավը վթարի է ենթարկվել

500kg

Ավստրալիա ուղևորվող Cesna թեթև օդանավը թմրամիջոցներով գերբեռնված լինելու պատճառով վթարի է ենթարկվել՝ տեղեկացնում է CNN-ը:

Օդային փոխադրամիջոցում եղել է 500 կգ կոկաին: Թմրամիջոցների տեղափոխման գործում կասկածվող 5 անձինք ձերբակալվել են Ավստրալիայի Քուինզլենդ և Վիկտորիա նահանգներում: Թմրաբիզնեսով զբաղվողների դեմ ներկայացված մեղադրանքի համաձայն՝ մեղավոր ճանաչվելու դեպքում յուրաքանչյուրին սպառնում է առավելագույնը ցմահ բանտարկություն: Օդաչուն իրավապահներին հանձնվելուց հետո նույնպես ձերբակալվել է:

Հայտնաբերված ու առգրավված կոկաինի արժեքը գնահատվել է 80 մլն ավստրալական դոլար, ինչը համարժեք է 57 մլն ԱՄՆ դոլարին:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...