Քաղաքական ու ռազմական շանտաժի հռետորաբանությունը հղի է անդառնալի հետևանքներով. Արցախի նախագահ

Shantaj

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում:

«Շրջանի համայնքների ղեկավարների հանդիպմանը, բացի հիմնական հարցերից, անդրադարձել եմ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մեր Հանրապետության մասին երեկ հնչեցրած հայտարարությանը, որը խտացնում էր թեմայի վերաբերյալ նրա կառավարման ողջ շրջանի հռետորաբանությունը: Դրան կարելի էր և չարձագանքել, բայց մեր հայրենի հողում՝ այդ հողի մշակի ու պաշտպանի հետ զրույցում, մեկ անգամ ևս վերահաստատեցի այն, ինչ մտածում ենք, ինչի համար ապրում ենք, հանուն ինչի պատրաստ և ի վիճակի ենք մշտապես մարտնչելու»,- տեղեկացրել է Հարությունյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ:

Արցախի նախագահը ի պատասխան Ալիևի երեկվա հայտարարությունների,  ընդգծել է. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ստեղծված իրավիճակում Արցախի իշխանության ու ժողովրդի հետ քաղաքական ու ռազմական շանտաժի հռետորաբանությունը հղի է անդառնալի հետևանքներով և տարածաշրջանում հանգեցնելու է հումանիտար աղետի: Արկածախնդրությունն ու ուժի սպառնալիքները մեզ համար շարունակում են մնալ անընդունելի գործելաոճ:

Հակադարձելով մեր ժողովրդի ու պետականության ֆիզիկական գոյության  նկատմամբ ցանկացած սպառնալիքի, մեկ անգամ ևս հաստատում եմ մեր հետևյալ վճռականությունը. Պաշտպանության բանակը, թիկունքում ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, պատրաստ է ոչ միայն պաշտպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը, այլև, անհրաժեշտության դեպքում, արժանի հակահարված տալու հակառակորդին:

Ավելին, մենք պատրաստ ենք վերադարձնել ԱՀ գրավյալ տարածքները Ադրբեջանից: Մեր ժողովրդի պատմական հայրենիքում ապրելու և արարելու անձեռնմխելի իրավունքը սակարկման ենթակա չէ:

Իհարկե սա պատասխան է հաճախակի, և վերջին անգամ երեկ Ադրբեջանի նախագահի անհիմն, անտրամաբանական, անհեռանկարայյին հայտարարություններին ու խոսքերին:

Կասկածի տակ չպետք  է դրվեն մեր այն քայլերը, որոնց սկիզբը դրել ենք միասին 88-ից:

Այն սահմանը, որը գծվել է մեր արյամբ, անհնար է փոփոխել: Փոփոխելու պարագայում ավելի ընդարձակել մեր ոչ թե անվտանգության տարածքը, այլ մեր հայրենիքը: Սա ոչ թե պոպուլիստական հայտարարություն է, այլ իրատեսական ծրագիր է»,-հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

Մեկ անգամ ևս վերահաստատեցի այն, ինչ մտածում ենք, ինչի համար ապրում ենք և հանուն ինչի պատրաստ և ի վիճակի ենք մշտապես մարտնչելու

Հարգելի՛ հայրենակիցներՔիչ առաջ վերադարձա Մարտունու շրջանից, որտեղ աշխատանքային հագեցած օրակարգ ունեի: Շրջանի համայնքների ղեկավարների հանդիպմանը, բացի հիմնական հարցերից, անդրադարձել եմ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մեր Հանրապետության մասին երեկ հնչեցրած հայտարարությանը, որը խտացնում էր թեմայի վերաբերյալ նրա կառավարման ողջ շրջանի հռետորաբանությունը: Դրան կարելի էր և չարձագանքել, բայց մեր հայրենի հողում՝ այդ հողի մշակի ու պաշտպանի հետ զրույցում, մեկ անգամ ևս վերահաստատեցի այն, ինչ մտածում ենք, ինչի համար ապրում ենք, հանուն ինչի պատրաստ և ի վիճակի ենք մշտապես մարտնչելու: Իսկ աշխատանքային օրվա արդյունքներին կանդրադառնամ վաղը:

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Пятница, 31 июля 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...