Արցախում ոստիկանների աշխատավարձը զգալի կբարձրանա. Արայիկ Հարությունյան

Ashxatavardz

Արցախում ոստիկանության համակարգի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան՝ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ԱՀ կառավարության այսօրվա անդրանիկ նիստին:

«Շատ ցածր է ոստիկանության աշխատակիցների աշխատավարձը՝ համեմատած ՀՀ ուժայիների ստացած աշխատավարձերի հետ: Որպեսզի սխալ չհնչի՝ շոշափելի բարձրացում է, բայց հավասարեցնում ենք համապատասխան կառույցի աշխատավարձերի հետ:

Մենք ունենք լուրջ խնդիր ոստիկանության բնագավառում, ընդհուպ՝ թափուր շատ հաստիքներ կան, իսկ ոստիկանության առջև դրված խնդիրները շատ ավելի են կոնկրետանում: Մանավանդ՝ ճանապարհային ոստիկանություն, ընդհանուր վերահսկողություն: Համակարգի աշխատողները պետք է ունենան գոնե միջին աշխատավարձի չափ՝ համապատասխանեցնելով ընդհանուր նման ուղղություններին»,- նշեց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ կբարձրացնեն նաև առողջապահության համակարգի աշխատակիցների աշխատավարձերը:

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...