Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Մարության

Mashtoci purak

Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառուցապատողի հետ:

Մինչև երեկ այստեղ 4 արձանագրություն է եղել: Եղել են տուգանքներ: Վերջին արձանագրության մասով նաև ուսումնասիրություն է բացվել շեղումների վերաբերյալ, քանի որ շեղումներ կան նաև քաղաքաշինական փաստաթղթերից:

Նշենք նաև , որ Հայկ Մարությանի խոսքով տվյալ տարածքը սեփականաշնորհված է եղել և նա կարողացել է այդ տարածքը վերադարձնել համայնքին։

Այսօրվանից այդ արձանագրության վրա դադարեցված են աշխատանքները: Արձանագրությունը կազմվել է հուլիսի 23-ին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

 

Ձեզ կհետաքրքրի...