Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ

rv pet

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Զաքարյանին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ նշանակելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի. Աշոտ Զաքարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ»,- ասված է հրամանագրում:

Հիշեցնենք , որ 1inlur.am- ը դեռ վաղուց հայտնել էր այս նշանակման մասին։

Ձեզ կհետաքրքրի...