Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Ալավերդիում. թալանել են ոսկա, արծաթյա զարդերի խանութը.

hardzakum

Այսօր՝ օգոստոսի 10-ին, զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք Ալավերդի քաղաքում մտել են Միկոյան փողոցում գործող ոսկյա, արծաթյա զարդերի և նվերների խանութ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր և դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանy, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի և ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գյուրջինյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։ Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները։ Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Մանրամասները՝ քիչ ուշ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Էդիկ Սիմոնյանի 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...