BBC-ի «HardTalk» հաղորդման այսօրվա հյուրն եմ.Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի HARDtalk նախագծի շրջանակներումտված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է կոռուպցայի դեմ պայքարին, Ադրբեջանին մեղադրել է սահմանային իրավիճակի լարման մեջ, ինչպես նաեւ բացատրել, թե ինչու դիմակ չի կրել այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքացիներից պահանջում էր, որ պարտադիր դիմակ կրեն: Փաշինյանի եւ նախագծի հաղորդավար Ստիվեն Սակուրի հարցազրույցը տեղի է ունեցել տեսակապի միջոցով:
Նշենք, որ HARDtalk-ը մի նախագիծ է, որի ժամանակ հնչում են առավելապես քննդատական, կոշտ եւ սադրիչ հարցեր: Հարցազրույցը սկսվել է Նիկոլ Փաշինյանի կառավարման սկզբից, երբ նա 2018-ին ստանձնել է վարչապետի պաշտոնը: Նա հայտնել է, որ նախորդ տարի Համախառն ներքին արդյունը աճել է եւ կազմել է 7,6 տոկոս: Կորոնավիրուսն ընդհատել է մեր թռիչքը, սակայն մենք այն կշարունակենք, ասել է նա: Ընդդիմության քննդատությանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտել սեփական կարծիքը: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին հարցին, վարչապետը պատասխանել է, որ այդ հարցով զբաղվում են երկրի դատարանները, քննիչները եւ դատախազությունը:
auroranews.am