Բելառուսում ցուցարարները պահանջում են ազատ արձակել ձերբակալվածներին

Belarusum

Հինգերորդ օրն է Բելառուսում շարունակվում են բողոքի ցույցերը: Այսօրվա գլխավոր կարգախոսը ձերբակալվածներին ազատ արձակելն է: Ցույցերն ընթանում են առանց անկարգությունների ու ոստիկանության միջամտության, գրում է Ria Novosti-ն:

Ի դեպ, Բելառուսի խորհրդարանի վերին պալատի նախագահ Նատալյա Կոչանովան հայտնել է, որ նախագահ Լուկաշենկոն լսել է աշխատանքային կոլեկտիվների կարծիքը և հանձնարարել է հետաքննել վերջին օրերին տեղի ունեցած ձերբակալությունների վերաբերյալ բոլոր փաստերը: Ավելի քան 1000 մարդ արդեն ազատ է արձակվել՝ պարտավորվելով չմասնակցել չարտոնված միջոցառումներին, անչափահասներին էլ հանձնել ծնողներին:

Ներքին գործերի նախարար Յուրի Կարաևն էլ ստանձնել է պատասխանատվություն ու ներողություն խնդրել նրանցից, ովքեր տուժեցին դիմակայության ընթացքում:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...