Քննարկել ենք քաղաքացիական պաշտպանության ծրագրի շրջանակում մեր երկրի տարածքում ապաստարանների կառուցում. Արայիկ Հարությունյան
Հարգելի՛ հայրենակիցներ
Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և Հանրապետությունում գործող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն եմ հրավիրել:
Քննարկել ենք քաղաքացիական պաշտպանության ծրագրի շրջանակում մեր երկրի տարածքում ապաստարանների կառուցմանը, ինչպես նաև Պաշտպանության բանակի կարիքների համար շինարարական աշխատանքներում նրանց ակտիվ ներգրավվածությանը վերաբերող հարցեր:
Ուժեղ պետություն ունենալը պահանջում է առաջին հերթին հուսալի պաշտպանական համակարգի ապահովում: